Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արայիկ Հարությունյանի շտա՞բն է մանիպուլացրել, թե՞ առավոտյան այլ գործոններ են ազդել». Ս. Սուրենյանց

18:40, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
«Արայիկ Հարությունյանի շտա՞բն է մանիպուլացրել, թե՞ առավոտյան այլ գործոններ են ազդել». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է կատարվում Արցախում։ Հիմա ես ընդամենը հնչեցնելու եմ հռետորական հարցեր։
     Գիշերը, երբ Արայիկ Հարությունյանի շտաբը ներկայացնում էր իր թեկնածուի հաղթանակի մասին շռնադալից թվեր, մյուսները լռում էին ու կարծես՝ ընդունում էին այդ թվերը, համենայն դեպս, երկրորդ կարծիք չեմ լսել։
     Առավոտյան դարձյալ Արայիկ Հարությունյանը հաղթում էր, մեկ էլ պարզվեց, որ, այնուամենյանիվ, երկրորդ փուլ է լինելու։
     Ի՞նչն է խնդիրը․ գիշերը Արայիկ Հարությունյանի շտա՞բն է մանիպուլացրել, թե՞ առավոտյան այլ գործոններ են ազդել երկրորդ փուլ նշանակելու որոշման վրա։ Կարճ ասած՝ քվե՞ են հաշվում, թե՞ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշում են կայացնում։
     Մի բան էլ՝ Արցախը շատ փոքր տեղ է, խոսքը ընդամենը 200-ը մի փոքր գերազանցող տեղամասերի ու 100 հազարից մի փոքր ավելի ընտրողների մասին էր։ Դժվա՞ր էր արագ ու օպերատիվ հաշվարկ անել ու նման հարցերի տեղիք չտալ»:

| | |
3651 | 0
Facebook