Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պարետատունը՝ մարզահամերգայինում տեղադրված մահճակալների մասին

23:50, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Պարետատունը՝ մարզահամերգայինում տեղադրված մահճակալների մասին

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների վերաբերյալ լուրերին։
     Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

10827 | 0
Facebook