Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը

21:50, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 76471 քաղաքացի՝ 72,7%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկությանը մասնակցածների թվերն ըստ շրջանների.
     Ստեփանակերտում քվեարկել է 27893 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 70,6%–ը,

Ասկերան` 9611 ընտրող կամ 79,4%–ը,

Հադրութ` 6707 ընտրող կամ 76,3%–ը,

Մարտակերտ` 9942 ընտրող կամ ընտրողների 73,3%–ը,

Մարտունի` 12657 ընտրող կամ ընտրողների 72,5%–ը,

Շահումյան` 1600 ընտրող կամ 74,8%–ը,

Շուշի` 2853 ընտրող կամ ընտրողների 71,7%–ը,

Քաշաթաղ` 4799 ընտրող կամ ընտրողների 67,5%–ը

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 409 ընտրող կամ ընտրողների 52,2%–ը։

Արցախում մարտի 31–ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
     Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
     2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
     3. «Անկախության սերունդ» կուսակցություն
     4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
     5. Արցախի հեղափոխական կուսակցություն
     6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
     7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
     8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
     9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
     10. Արցախի պահպանողական կուսակցություն
     11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
     12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

6550 | 2
Facebook