Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները վերսկսել են իրենց աշխատանքը

17:25, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Չինաստանում գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները վերսկսել են իրենց աշխատանքը

ՉԺՀ արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարությունը հայտարարել է արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների 98,6%-ի վերագործարկման մասին, գրում է Regnum-ը:
     Միևնույն ժամանակ, աշխատողների մոտ 89.9%-ը վերադարձել է իրենց աշխատանքին:
     Չինաստանում խոշոր են համարվում արդյունաբերական այն ձեռնարկությունները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 20 միլիոն յուանը (2,84 միլիոն դոլար):
     Հուբեյում, որն առավելապես տուժել է կորոնավիրուսից, արդյունաբերական արտադրությունը գործարկվել է 95%-ով:
     Արդյունաբերության նախարարությունը նշել է, որ ամբողջ երկրում վերսկսել է աշխատանքը նաև միջին և փոքր ձեռնարկությունների 76%-ը:
     Մարտի 28-ին երկրի առողջության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածումը Չինաստանի տարածքում հաջողվել է կանգնեցնել:

7328 | 0
Facebook