Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սինգապուրում ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր շատ մոտ կկանգնեն այլ մարդկանց․ #Интерфакс

20:50, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
Սինգապուրում ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր շատ մոտ կկանգնեն այլ մարդկանց․ #Интерфакс

Սինգապուրի իշխանությունները՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումների խստացման միջոց, որոշում են կայացրել ազատազրկել այն մարդկանց, ովքեր դիտավորյալ խախտում են հեռավորությունը՝ կանգնելով կամ նստելով այլ մարդկանց շատ մոտ, գրում է Интерфакс գործակալությունը:

Օրենքը խախտողներին սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում կամ մինչև 7 հազար դոլար տուգանք:

Նույն պատժամիջոցներն սպառնում են այն ձեռնարկությունների ղեկավարներին, որոնք այցելուների համար չեն ապահովում առնվազն մեկ մետր հեռավորություն կամ չեն ապահովում հերթում կանգնած այցելուներին բավարար հեռավորության հնարավորություն:

Ներկա պահին Սինգապուրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 683 դեպք, մահացել է 2 մարդ:

9713 | 0
Facebook