Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամանակավորապես կարգելվի անձանց մուտքն Արցախ». հայտարարություն

20:45, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Ժամանակավորապես կարգելվի անձանց մուտքն Արցախ». հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
     Բացառություն կարվի.
     - Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
     - բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
     - Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»:

| | |
2469 | 0
Facebook