Գերմանական «Volkswagen» մեքենաների հավաքման գործարանը դադարեցնում է արտադրությունը Ռուսաստանում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
«Եվրոպական գործարաններից մատակարարվող ավտոմասերի բացակայության պատճառով Volkswagen Group Rus-ը երկու շաբաթով կդադարեցնի արտադրությունը Կալուգայի ավտոմոբիլային գործարանում և Նիժնի Նովգորոդում հավաքվող կետում»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Ավտոմասերի մատակարարման խափանումները ծագել են նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում: