Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը 500 առյուծ է փողոց հանել, որ մարդիկ տանը մնան». կեղծ լուրը իրար է խառնել համացանցը

22:50, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Պուտինը 500 առյուծ է փողոց հանել, որ մարդիկ տանը մնան». կեղծ լուրը իրար է խառնել համացանցը

Անցած հանգստյան օրերին համացանցի ռուսական տիրույթում հազարավոր գրառումներ արվեցին, որոնցում իբրև թե տեղեկացնում էին այն մասին, որ Պուտինը ավելի քան 500 առյուծ է փողոց հանել, որ մարդիկ ստիպված տանը մնան ու կորոնավիրուսը չտարածվի: «Լուրը» տարածողները հրապարակում էին քաղաքային տեսարանի ետնապատկերին նկարված առուծի լուսանկարը՝ իբրև ապացույց:

Պարզվել է, սակայն, որ այդ լուսանկարն արվել է 2016 թվականին՝ Յոհանեսբուրգում: Լուսանկարում Կոլումբ անունով առյուծն է, ով վարժեցված է և մասնակցում է ֆիլմի նկարահանումներին:

18078 | 0
Facebook