Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց

11:40, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց

Թանկարժեք դագաղների այս շարքերն այժ տարածվում են սոցցանցերում՝ իբրև ապացույց Իտալիայում տիրող աղետալի վիճակի: Լուսնկարները, սակայն, արվել են 2013 թվականի հոկտեմբերին: Հենց այդ թվականին՝ հոկտեմբերի 3-ին իտալական Լամպադուզա կղզուց ոչ հեռու խորտակվել էր փախստականներով գերծանրաբեռնված փոքրիկ նավը: 20 մ երկարություն ունեցող նավի վրա դեպի Եվրոպայի բաղձալի ափեր լողալիս է եղել ավելի քան 500 փախստական, սակայն նավի վրա հրդեհ է բռնկվել: Միայն մի քանի մարդու է հաջողվել լողալ միչև ափ, մի քանիսին հաջողվել է դուրս հանել ջրից նավաբեկության վայրում: Ընդհանուր առմամբ՝ զոհվել է 368 մարդ՝ Լիբիայից, Էրիթրեայից, Սոմալիից:

Իտալիայում քրեական գործեր են հարուցվել՝ խորտակվողներին ժամանակին օգնության չհասնելու համար: Մի շարք միջոցներ են ձեռարկվել՝ նմանատիպ հետագա ողբերգությունները կանխելու համար: Հանգուցյալներին թաղել են այս թանկարժեք դագաղներում:

Այժմ, սակայն, որոշ շրջանակներ լուսանկարները ներկայացնում են իբրև Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված աղետալի վիճակի ապացույց:

Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 11 հազար մարդ, նրանց դիերը կամ դիակիզում են, կամ փակ դագաղով թաղում՝ հարազատներին թույլ չտալով բացել դագաղն ու վերջին անգամ տեսնել իրենց հարազատներին: Սա հոգաբանական առումով շատ ծանր, բայց նաև անհրաժեշտ միջոցառում է՝ հանգուցյալից վարակի տարածումը կանխելու նպատակով:

Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց
Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց
Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց
Դագաղների շարքի լուսանկարը ներկայացնում են իբրև թե Իտալիայի աղետալի վիճակի ապացույց
31960 | 1
Facebook