Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սաուդյան Արաբիայում #COVID_19 կորոնավիրուսը սկսել են բուժել մալարիայի դեմ նախատեսված դեղամիջոցներով

15:10, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Սաուդյան Արաբիայում #COVID_19 կորոնավիրուսը սկսել են բուժել մալարիայի դեմ նախատեսված դեղամիջոցներով

Սաուդյան Արաբիայի բժիշկները մարտի 20-ից սկսել են կորոնավիրուսի դեմ մալարիայի դեղամիջոցների օգտագործումը։ Այս մասին հաղորդել է թագավորության առողջապահության նախարար Թաուֆիկ ար-Ռաբիան, գրում է РИА Новости-ն։ «Մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցները նպաստում են COVID-19 կորոնավիրուսի հետևանքները նվազեցնելուն, ու մենք սկսել ենք կիրառել այդ դեղամիջոցները նրանց համար, ում այդ բուժումը համապատասխանում է։ Հույս ունենք, որ արդյունք կունենանք»,- նշել է նախարարը։ Մարտի 20-ին նախարարությունը Twitter միկրոբլոգում հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում երկրի 11 քաղաքներում հայտնաբերվել է կորոնավիրուսի 80 նոր դեպք, իսկ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 344-ի, բուժվել է 8 մարդ:

15640 | 0
Facebook