Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջին անգամ Ուհանում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել․ #РБК

10:35, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Առաջին անգամ Ուհանում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել․ #РБК

Չինաստանի Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում, որը դարձել է կորոնավիրուսի վարակի տարածման կիզակետը, վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը, գրում է РБК-ն:

Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում բուժվող 795 հիվանդներ դուրս են գրվել հիվանդանոցներից: Գրանցվել է ութ նոր մահ (վեցը՝ Ուհանում):

Ընդհանուր առմամբ, համաճարակի տարածումից ի վեր գրանցվել է հիվանդության հաստատված 80.9 հազար դեպք, առողջացել է 70.4 հազար հիվանդ:

13942 | 0
Facebook