Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի շուկաներում ամենամեծ փլուզումն է եղել՝ 1987 թվականից ի վեր

14:05, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
ԱՄՆ-ի շուկաներում ամենամեծ փլուզումն է եղել՝ 1987 թվականից ի վեր

Մարտի 12-ի սակարկությունների ընթացքում ԱՄՆ հիմնական ցուցանիշները ֆոնդային աճուրդների ժամանակ ընկել են գրեթե 10%-ով՝ համաձայն Նյու Յորքի բորսայի տվյալների:

Dow Jones արդյունաբերական միջին գործակիցը կորցրել է 2352.60 միավոր՝ անկումը կազմել է 9,99%: S&P 500 ինդեքսը նվազել է 260,74 կետով (9,51%), իսկ NASDAQ-ը՝ 750.25 կետով (9.43%): Ըստ CNBC-ի՝ սա ամենամեծ փլուզումն է 1987 թվականից ի վեր, երբ «սև երկուշաբթիի» ժամանակ Dow Jones-ի գործակիցը ընկել էր 22.61%-ով՝ հասնելով իր պատմության մեջ ամենացածր ցուցանիշին:
     Միևնույն ժամանակ, VIX անկայունության ինդեքսը («վախի ինդեքսը») մարտի 13-ին աճել է 75,47 կետով (40%): Bloomberg-ը նշում է, որ այս ցուցանիշը 2008 թվականի տնտեսական ճգնաժամից ի վեր՝ ավելացնել է 66 կետով:

9078 | 0
Facebook