Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադայի վարչապետի կնոջ մոտ #COVID_19 կորոնավիրուս է հայտնաբերվել

10:55, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Կանադայի վարչապետի կնոջ մոտ #COVID_19 կորոնավիրուս է հայտնաբերվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար–Թրյուդոի մոտ կորոնոավիրուս է հայտնաբերվել, այս մասին հայտնել է Global News-ը։ «Բժիշկների ցուցումներից հետո Սոֆի Գրեգուար–Թրյուդոն նոր կորոնավիրուսի թեստ է հանձնել: Արդյունքները դրական են եղել»,- նշվում է զեկույցում: Այժմ նա իրեն լավ է զգում, սակայն դեռևս մեկուսացված է:

Կանադայի վարչապետի առողջական վիճակը դրական է գնահատվում, սակայն նրա գրասենյակը տեղեկացնում է, որ վարչապետն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կաշխատի հեռակա կարգով:

Կանադայում կորոնավիրուս է հայտնաբերվել 100 մարդու մոտ:

10088 | 0
Facebook