Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շտապօգնության մեքենաները շրջափակել են կորոնավիրուսով վարակված կնոջ տունը

00:45, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Շտապօգնության մեքենաները շրջափակել են կորոնավիրուսով վարակված կնոջ տունը

Էջմիածնում կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել, Մռավյան փողոցում գտնվող տունը շրջափակել են շտապօգնության և ոստիկանական մեքենաներ: Այս մասին դեպքի վայրից ուղիղ միացմամբ հաղորդել է լրագրող Վաչիկ Գրիգորյանը: Ըստ նրա՝ մի քանի շտապօգնության մեքենաներ հավաքվել են կորոնավիրուսով վարակված կնոջ տան մոտ: Բժիշկները ներսում աշխատանքներ են տանում: Ըստ լրագրողի՝ կինը Իտալիայից ժամանելուց հետո օրեր առաջ ունեցել է որոշակի գանգատներ, սակայն այդ ժամանակ չի դիմել հիվանդանոց: Գնալով նրա ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց, ինչից հետո հաստատվել է կորոնավիրուսի առկայություն: Հայտնի է, որ վերջերս կինը ինչ-որ արարողության է մասնակցել Էջմիածնում: Այժմ բժիշկները ստուգում են բոլոր այն մարդկանց շրջանակը, որոնց հետ նա շփվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվածության 3 նոր դեպք:

| | |
43473 | 0
Facebook