Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղվա դատական նիստը հնարավոր է՝ հետաձգվի

15:05, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Վաղվա դատական նիստը հնարավոր է՝ հետաձգվի

Ինչպես հայտնել էինք, մարտի 7-ի ուշ երեկոյան «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հաջորդ օրը նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ: Տեղափոխումը տեղի էր ունեցել համաձայն պետական ծրագրի, ըստ որի՝ ուղեղի արյան շրջանառության խանգարումներ ունեցող բոլոր մարդիկ տեղափոխվում են Էրեբունի ԲԿ:

Հիշեցնենք, որ Քոչարյանն ունեցել էր արյան ճնշման կտրուկ տատանում և ինքնազացողության վատացում:

Երկրորդ նախագահը շարունակում է գտնվել Էրեբունի ԲԿ-ում, բժիշկների հսկողության ներքո, ինքնազգացողությունը համեմատաբար լավ է, այս մասին հայտնել են պաշտպանները:

Ինչ վերաբերում է վաղվա նիստին, այն, ամենայն հավանականությամբ, չի կայանա:

6003 | 0
Facebook