Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզի հիվանդանոցներից գողացել են 11 հազար բժշկական դիմակ

23:10, շաբաթ, 07 մարտի, 2020 թ.
Փարիզի հիվանդանոցներից գողացել են 11 հազար բժշկական դիմակ

Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պահից Փարիզի և Իլ դը Ֆրանսի հիվանդանոցներից գողացել են մոտ 11 հազար բժշկական դիմակ ու ախտահանող ավելի քան հազար նյութ: Այս մասին հայտնել է Շրջանային առողջության կենտրոնը, որը ներառում է չորս տասնյակ կլինիկաներ:
     Կենտրոնի ներկայացուցչի խոսքով, նման դիմակների մեծ խմբաքանակ գողացել են անցած շաբաթա վերջին Փարիզի 18-րդ զանգվածում գտնվող Բիշի հիվանդանոցից:
     Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: Ֆրանսիայում ուժի մեջ կմտնեն նոր կանոնները, որոնց համաձայն բժշկական դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:
     Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 577-ի, մահացել է 9 մարդ։

7498 | 0
Facebook