Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծաղկաձորում բիզնեսը վտանգված է

11:15, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
Ծաղկաձորում բիզնեսը վտանգված է

Վերջին օրերին, կառավարության և վարչապետի հայտարարությունն այն մասին, որ 31 քաղաքացի կորոնավիրուսի պատճառով մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, հանրության կողմից ընդունվեց ոչ միանշանակ։ Հատկապես բիզնես շրջանակները կառավարության այս որոշումը որակեցին ամենաանհեթեթներից։ Ըստ էության, վարչապետ Փաշինյանը նույնպես հասկացավ, որ նման որոշումն ու այն հայտարարելը սխալ էր և ընտանիքով անմիջապես այցելեց Ծաղկաձոր՝ փորձելով փրկել իրավիճակը։ Ավելին, նրա կարգադրությամբ Ծաղկաձոր մեկնեցին կառավարության մի խումբ անդամներ։ Ու, չնայած այդ միջոցառումներին, իրավիճակը փրկել չհաջողվեց։ Ասում են, որ նշված հայտարարությունից հետո տուրիստական հոսքերը դեպի Ծաղկաձոր գրեթե դադարել են։ Համաձայն շրջանառվող լուրերի, չեղարկվել և չեղարկվում են նաև ամիսներ առաջ կատարված ամրագրումները։ Ասում են նաև, որ Ծաղկաձորում գործող բիզնեսներն այս պահին կանգնած են լրջագույն խնդրի առաջ, որի կարգավորման հեռանկարները տեսանելի չեն մոտ ապագայում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
29808 | 0
Facebook