Գարնանային արձակուրդները կտեղափոխվեն: Սա պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներով:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը խոսում է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Նշենք նաև, որ ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ավելի վաղ ստորագրած հրամանի, գարնանային արձակուրդները պետք է լինեին հետևյալ ժամանակահատվածում.
1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ: