Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ծառուկյանի գազալցակայանում զուգարանների դռները փակ են․ ահազանգ

13:00, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Ծառուկյանի գազալցակայանում զուգարանների դռները փակ են․ ահազանգ

Օրերս MAMUL.am-ի խմբագրություն էր դիմել մի կին, ով տեղեկացնում էր, որ Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում կին վարորդների համար նախատեսված սանհանգույցները կողպած են, և հնարավոր չէ օգտվել դրանցից։ «Պահանջ էր դրվել, որ գազալցակայաններում նաև կին վարորդների համար սանհանգույցներ պետք է կառուցվեն: Կառուցեցին, սակայն կողպեքը դրեցին ու փակեցին: Օրերս «Մուլտի գազ» գազալցակայանների ցանցին պատկանող, «Ալմաստ» գործարանի մոտ, Ռուբինյանց փողոցի՝ դեպի Նորքի զանգված տանող հատվածում գտնվող գազալցակայանում սանհանգույց փնտրելիս նկատեցի, որ այն փակ է:

Ծառուկյանի գազալցակայանում զուգարանների դռները փակ են․ ահազանգ
Ծառուկյանի գազալցակայանում զուգարանների դռները փակ են․ ահազանգ
Հետաքրքիրն այն է, որ որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ամեն օր թափառող շների շահերից է խոսում, ՔԿ-ների սանիտարահիգիենիկ պայմաններից, սակայն իր շեֆի գազալցակայանների սանհանգույցների խայտառակ վիճակը չի էլ նկատում: Միլիարդներ աշխատող գազալցակայաններում ինչո՞ւ չի մտածում կին վարորդների իրավունքների մասին»:

Ըստ նրա՝ սանհանգույցի՝ կանանց համար նախատեսված բաժինը 1-1,5 տարի առաջ է կառուցվել։ Ավելին. սարսափելի վիճակում է տղամարդկանց սանհանգույցը․ կոտրված լվացարան, սանիտարական խայտառակ պայմաններ, ինչը նկատելի է նույնիսկ հեռվից:

Հիշեցնենք, որ գազալցակայանները վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով ապահովված լինելն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջ է: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն նաև սանհանգույցների մասին տեղեկացնող, ինչպես նաև դրանց գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:

Վերջերս սանհանգույցների խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Ն. Փաշինյանը:

16272 | 1
Facebook