Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Տարածաշրջանային խնդիրները մեզ հետ «կապ չունեն». մենք միայն մեկ խնդիր ունենք». Ավ. Իշխանյան

02:05, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
«Տարածաշրջանային խնդիրները մեզ հետ «կապ չունեն». մենք միայն մեկ խնդիր ունենք». Ավ. Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ.

Տարածաշրջանում երկար տարիներ կրքերն այս աստիճան բորբոքված չեն եղել։ Կարդում ես միջազգային մամուլն ու ․․․։ Նոր էր կիսախաղաղվել Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը, կարծես ավարտվեց Ռուսաստան-Թուրքիա «մեղրամիսը» և նրանց միջև պատերազմի վտանգը բավական իրատեսական է։ Թուրքիան հրավիրել է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ։ Այս ֆոնին Էրդողանն Արցախի մասին հայտարարություններ է անում Ադրբեջանում։
     Հա, մոռացել էի, այս ամենը մեզ հետ կապ չունի։ Մենք միայն մեկ խնդիր ունենք՝ Սահմանադրական Դատարանը դարձնել Սիրելի Առաջնորդին ձեռնասուն ատյան»:

| | |
2280 | 1
Facebook