Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր հեղինակությունն օգտագործելով՝ մի՛ խեղաթյուրեք դրա էությունը». Անի Սամսոնյան

06:15, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Ձեր հեղինակությունն օգտագործելով՝ մի՛ խեղաթյուրեք դրա էությունը». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելն ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ` հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ` որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը»:

5163 | 1
Facebook