Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վազգեն Մանուկյանը Գետաշենը ծախեց»․ Անդրանիկ Մարգարյան

20:45, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
«Վազգեն Մանուկյանը Գետաշենը ծախեց»․ Անդրանիկ Մարգարյան

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացնում է՝ Վազգեն Մանուկյանը Գետաշենը և Մարտունաշենը ծախեց։ Տեսանյութը 1999 թվականին է նկարահանվել և չի հրապարակվել: «Գետաշենցիները կարող էին իրենց հողը պահել, բայց պետությունը տեր չկանգնեց, պետությունը ծախեց: Այսօր ես ամաչում եմ իմ պետության համար, ես չեմ կարողանում նայել այն հերոսների աչքերին, ովքեր հայրենիքի համար էին պայքարում, բայց հիմա փախստական են Հայաստանում: Եթե պետությունը հայավարի մտածեր, մենք այդքան զոհ չէինք ունենա, այդքան կորուստ չէինք ունենա»,- ասում է Անդրանիկ Մարգարյանը:

29184 | 2
Facebook