Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում». Դավիթ Գյուրջինյան

00:45, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում». Դավիթ Գյուրջինյան

ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ հեռուստասերիալների լեզուն շարունակում է մտահոգիչ մնալ. այն գռեհիկ է. «Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում, իրական հայերենն այդպիսին չէ: Դուրս գանք փողոց, շրջենք Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, այդպիսի բարբարոս և անկազմակերպ խոսք չենք լսի»,- ասել է նա:

Գյուրջինյանի կարծիքով՝ նոր սերունդն այսօր տուրք է տալիս անգլերենի միտումներին, և օտարամոլությունը մեզ հաճախ խանգարում է. «Հայ երիտասարդի հաղորդակցության լեզուն պիտի օտարաբանություններից զերծ հայերենը լինի՝ առանց գռեհկաբանության ու ժարգոնի: Մեր ժողովրդի ընթացքի առումով լեզվի ապագան ազգային անվտանգության հարց է: Երիտասարդը պիտի կարողանա արդիական հասկացությունների մասին հայերեն խոսք ասել: Այսօր հայհոյախոսում են բոլորը՝ կանայք ու տղամարդիկ: Դա նոր երևույթ է, երբ մարդը կարողանում է իր անունով հանդես գալ և հայհոյել»,- նշել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

«Մեր լեզուն սերիալներում ողորմելի տեսքով է ներկայանում». Դավիթ Գյուրջինյան
| | |
5488 | 0
Facebook
COMMENT.am