Կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ շփվող բժիշկներն ու բուժքույրերն ստիպված են հագնել մի քանի շերտ պաշտպանիչ միջոցներ՝ վիրուսից պաշտպանվելու համար:
Պաշտպանիչ միջոցները հարում են նրանց նուրբ մաշկը, վերքեր առաջացնում: Սակայն դրանցից հրաժարվել հնարավոր չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսից մահացել է Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցների մեկի գլխավոր բժիշկը: