Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ են նրանք «ՈՉ» ասում հայ ժողովրդին». Արտակ Գալստյան

05:05, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Ինչո՞ւ են նրանք «ՈՉ» ասում հայ ժողովրդին». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ գոնե այս հանգամանքը «ՈՉիստները» պետք է, որ գնահատեն

«ՈՉ»-ի շտաբում հավաքվել են նախկինները, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, նրանց չնչին արտոնությունների համար ծառայած և դրանով իսկ իրենց «էլիտա» համարած հայաստանաբնակները։
     Այլ կերպ ասած, նախկին օկուպացիոն ռեժիմը և նրանց «պոլիցայները»։
     Իսկ ինչո՞ւ են նրանք «ՈՉ» ասում հայ ժողովրդին։ Ի՞նչ են իրենց «ՈՉ»-ով կրկին փորձում ներշնչել մեզ՝ հայերիս։ Նրանք ցանկանում են մեզ՝ հայերիս, վերադարձնել նախկին խավար տարիները.
     1․ որտեղ՝ դատավորը, քննիչը, դատախազը, ոստիկանը կարող էին անարգել տնօրինել մեր` հայերիս, ճակատագիրը, չարած հանցանքի համար դատապարտել, ունեզրկել, կործանել մեր ճակատագրերը։
     2․ Որտեղ երկրի նախագահն Աստված էր, իսկ մենք՝ հայերս, ստրուկ։
     3․ Որտեղ նախագահի կլանը «հրեշտակներ» էին, իսկ մենք` հայերս, ընդամենն իրենց հաճույքները բավարարող հումք։
     4․ Որտեղ մեզ՝ հայերիս, տրված էր ապրելու և գոյատևելու այնքան հնարավորություն, որ բավարարեր սովամահ չլինելու և օկուպացիոն ռեժիմին ծառայելու համար։
     5․ Որտեղ մարդկային կյանքը, ծնողը, զավակը, մշակույթը, ազգային արժեքները, պատմությունը ստորադասված էր փողին։ Փողը և դրա քանակն էր միակ որոշիչ արժեքը։
     Սա են ցանկանում վերականգնել «ՈՉիստները» մեր երկրում, որովհետև խավարը նրանց տունն է և հայրենիքը, իսկ լույսը մահ է նրանց համար։
     Սա է «Ոչիստների» իրական նպատակը, իսկ մնացածը, որ հանրաքվեն մեկ անձի դեմ է, հակասահմանադրական է, օրինական չէ, որ վարչապետը սուպեր վարչապետ է և այլն, ընդամենը «ՈՉիստների» մտորումներն են, մեր` հայերիս, լույսն անջատելու փորձի ճանապարհին։
     Հ․Գ. «ՈՉիստների» իշխանության խավար տարիներին գործում էր մի կանոն` «ինչը չի կարելի անել գումարով, կարելի է անել ավելի մեծ գումարով»։
     Այսօր, մենք` հայերս, հայտարարում ենք հետևյալը` «ինչը չի կարելի անել ԱԺ 88 պատգամավորով, կարելի է անել հանրաքվեին «ԱՅՈ» ասելով»։
     Ցանկանում եմ նաև հիշեցնել «ՈՉիստներին», որ մենք` հայերս, մեր ազգի թշնամիներին մեր երկրից միշտ վտարել ենք զենքով, այն որ այսօր այդ գործընթացն իրականացվում է առանց զենքի, հանրաքվեում «ԱՅՈ» ասելու միջոցով դա աննախադեպ է մեր` հայերիս, պատմության մեջ և իրականանում է միայն ձեր կողմից ատված սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ։
     Կարծում եմ` գոնե այս հանգամանքը պետք է որ գնահատեք»։

9572 | 2
Facebook