Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ը ցուցադրել է նորացված «Գրադ»-ի փարձարկումները

23:20, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
ՌԴ ՊՆ-ը ցուցադրել է նորացված «Գրադ»-ի փարձարկումները

ՌԴ ՊՆ-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մոդեռնիզացված տարբերակը: Փորձարկումներն անց են կացվել Կեմերովոյում:

Նորացված մեքենաները մարտական հերթապահության են անցել ՌԴ զորքերում անցած ամիս:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նորացված տարբերակը հնարավորություն է տալիս տեխնիկայի մարտական հնարավորություններն ավելացնել մեկուկես անգամով:

Նշվում է, որ «Գրադ»-ը հագեցվել է մեկնարկի էլեկտրոնային համակարգով, իսկ կառավարման համակարգն ու օպերատորի համար նախատեսված հարմարությունները տեղափոխվել են խցիկ:

Դրանք նաև հագեցվել են առավել հզոր զինամթերքով, ինչը հնարավորություն է տվել կրկնակի մեծացնել կրակի հեռավորությունը, որը հիմա հասնում է 40 կմ-ի:

«Գրադ»-ի շասսին ևս փոփոխվել է՝ ստանալով նորացված դիզելային շարժիչ:

12491 | 0
Facebook