Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

16:25, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Հնդկաստանի դեսպանատունն առաջարկում է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային քննարկում։
     Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից` ըստ որի առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
     Առաջարկվող վայրերն են` Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։ Նկարում առաջարկվող տարբերակն է։
     Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ 2019-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցներն այժմ գտնվում են Հայաստանում»:

6280 | 1
Facebook