Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վտանգավոր ամիսներ են սպասվում մեզ». Սեֆիլյանը`սահմանադրական հանրաքվեի մասին

00:40, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
«Վտանգավոր ամիսներ են սպասվում մեզ». Սեֆիլյանը`սահմանադրական հանրաքվեի մասին

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է նախատեսվող հանրաքվեին:

«Պետք է ասեմ, որ ՍԴ գործող 7 անդամների նկատմամբ մեր վերաբերմունքը, կարծեմ, պարզ է, այդ մարդիկ ասպարեզից վաղուց պետք է հեռացած լինեին: Եվ զարմանալին այն է, որ այս 1.5 տարին անցել է, և նրանք շարունակում են պաշտոնավարել: Եվ այդ պատճառով այսօր հասել ենք մի իրավական, երկրի ներսում ինչ-որ չափով անելանելի վիճակի, քանի որ գործող իշխանությունները, ըստ էության, չկարողացան հեղափոխական տրամաբանությամբ գործել, հասել ենք մի լուրջ սահմանագծի, որ, եթե լավ մտածված քայլեր չկիրառվեն, վտանգավոր ամիսներ են սպասվում մեզ»,-ասել է նա:

Եթերի ընթացքում Սեֆիլյանն իր կարծիքն է հայտնել, որ գործող իշխանությունները լավ չեն հաշվարկել ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ. «Քարոզարշավ, քվեարկություն… հետո՞: Կարծում եմ՝ «հետո»-ի մասով լավ չեն հաշվել: Առայժմ չեմ ուզում փակագծեր բացել: Այս իմաստով այսօրվանից հների, 5-րդ շարասյուն ներկայացնող ուժերի դիրքավորումը ևս հուշում է, որ իրենք պատրաստվում են հետընտրական պրոցեսի: Վերադառնալով «Այո»-ի և «Ոչ»-ի հետ կապված մեր դիրքորոշման մասին Ձեր հարցին՝ հետևյալը կարող եմ ասել. քանի որ, անկախ ամեն ինչից, արդեն նշանակված է քվեարկության օր, գոյություն ունի հանրաքվեի գործընթաց, այդ հանրաքվեն իմաստալից դարձնելու համար մենք ունենք մեր մտքերն ու առաջարկությունները: Նախ և առաջ՝ այս օրերին մենք փորձում ենք խորհրդակցություններ անցկացնել մեր կազմակերպության նեղ օղակով, ինչն առաջիկա օրերին նաև ընդլայնված օղակով կլինի, միաժամանակ, մենք որոշում ունենք՝ գործող իշխանությունների հետ քննարկել, որովհետև մենք ունենք այս իրավիճակից դուրս գալու լուծումներ և առաջարկներ, որոնք կիմաստավորեն հանրաքվեի ակտը: Եթե հանրաքվեն պիտի իրականացվի միայն այս բովանդակությամբ, այսինքն՝ «ժողովուրդ, քվեարկում ենք, որ հեռացնենք այս 7 անդամներին», շատ պարզունակ է»,- ասել է Սեֆիլյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Շատ պարզունակ է». Սեֆիլյանը`սահմանադրական հանրաքվեի մասին
5545 | 0
Facebook