Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը կարող է պաշտոնանկ անել Թրամփի դեմ ցուցմունք տված փոխգնդապետին․ #Bloomberg

21:40, ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ.
Սպիտակ տունը կարող է պաշտոնանկ անել Թրամփի դեմ ցուցմունք տված փոխգնդապետին․ #Bloomberg

Սպիտակ տունը քննարկում է Ազգային անվտանգության խորհրդի սպա, ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանին պաշտոնանկ անելու հարցը: Հիշեցնենք՝ նա ցուցմունք էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ իմփիչմենթի գործընթացի շրջանակում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով այս իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրի: Նշվում է, որ Սպիտակ տունը մտադիր է Վինդմանին պաշտոնանկ անել՝ ներկայացնելով այն որպես անձնակազմի կրճատման միջոց, ինչը ոչ մի կերպ կապված չի լինի իմփիչմենթի գործընթացի հետ: ԱՄՆ իշխանությունները մտադիր են կոնկրետ գործողություններ ձեռնարկել այն բանից հետո, երբ Սենատը արդարացման վճիռ կայացրեց Թրամփի իմփիչմենթի գործով, նշում է Bloomberg-ը:

7878 | 0
Facebook