Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չինաստանի #5G ցանցի զարգացումը միջազգային սպառնալիք է»․ ԱՄՆ գլխավոր դատախազ

01:05, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
«Չինաստանի #5G ցանցի զարգացումը միջազգային սպառնալիք է»․ ԱՄՆ գլխավոր դատախազ

ԱՄՆ-ն պետք է մտածի դաշնակից երկրների հետ գործընկերության մասին, որպեսզի դիմակայի 5G տեխնոլոգիայի ոլորտում Չինաստանի գերակայության սպառնալիքին: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը։ Նրա ելույթի տեքստը հասանելի է Արդարադատության նախարարության կայքում:

«Եթե արդյունաբերական ինտերնետը կախված լինի չինական տեխնոլոգիայից, ապա Չինաստանը հնարավորություն կունենա անջատել բոլոր երկրների սպառողների և արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումները»,- հայտարարել է Բարրը:
     Բարրը խոստովանել է, որ Վաշինգթոնը զիջում է Պեկինին 5G ինտերնետի ոլորտում, սակայն մեղադրում է Չինաստանին ԱՄՆ-ից տեխնոլոգիաների գողության համար: Իրավիճակը փոխելու համար ամերիկացիները պետք է «շտապ հաշվի առնեն դաշնակիցների հետ գործընկերության հարցը»։ ԱՄՆ գլխավոր դատախազը հավելել է. «Միայն երկու ընկերություն կա, որոնք այժմ կարող են մրցել չինական Huawei-ի հետ՝ ֆինական Nokia և շվեդական Ericsson ընկերությունները: Բարրը նաև կողմ է, որպեսզի Պեկինի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն։

8505 | 0
Facebook