Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բացահայտվել է քաղցկեղի առաջացման նոր պատճառը․ #ScienceAlert

14:55, կիրակի, 09 փետրվարի, 2020 թ.
Բացահայտվել է քաղցկեղի առաջացման նոր պատճառը․ #ScienceAlert

Գիտնականների միջազգային խումբն անցկացրել է քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ի առավել լիակատար ուսումնասիրություն` պարզելու չարորակ ուռուցքների առաջացման պատճառները: Մասնագետները հայտնաբերել են նոր մեխանիզմներ և գենետիկական մուտացիաներ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը, գրում է Science Alert հանդեսը:

Գենետիկաբանները հաջորդականացրել են (սահմանել են նուկլեոտիդային հաջորդականությունը) գենոմը 38 տեսակի քաղցկեղի համար՝ 2.8 հազար հիվանդների մոտ: Պարզվել է, որ հիվանդությունը կարող է առաջանալ գենետիկական մուտացիաների հազարավոր տարբեր համակցությունների պատճառով, որոնց 80%-ը կապված է տարիքի հետ, իսկ մնացած մասը կախված է ժառանգականությունից և կենսակերպից: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ սկսում են զարգանալ ախտորոշումից տասնամյակներ առաջ:

Դեպքերի 5%-ի դեպքում գիտնականները չեն գտել հայտնի մուտացիաներ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը, ինչը ցույց է տալիս ուռուցքների առաջացման դեռևս չբացահայտված գենետիկական պատճառներ:

13239 | 0
Facebook