Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հետ կանչվեց

11:20, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հետ կանչվեց

Փետրվարի 6-ի ԱԺ արտահերթ նիստը շատ կարճ տևեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրա նախաձեռնողը հետ է կանչել:

«Ըստ երևույթին տեխնիկական խնդիրներով են նախագծերը հետ կանչվել: Այսօր առավոտյան համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ես այդ մասին ծանուցումը ստացել եմ»,- ասաց ԱԺ նախագահը:

Այսպիսով, այսօր կրկին տեղի կունենա ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը:

8658 | 1
Facebook