Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Ասադի զորքերին մեղադրում է Իդլիբում չորս զինվորի մահվան մեջ

11:10, երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ.
Թուրքիան Ասադի զորքերին մեղադրում է Իդլիբում չորս զինվորի մահվան մեջ

Առնվազն 4 թուրք զինվորական է զոհվել, ևս 9-ը վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ դիրքերի գնդակոծման հետևանքով: Այս մասին երկուշաբթի հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
     Ըստ Անկարայի` թուրքական զինուժի դեմ հրետակոծությունն իրականացվել է սիրիական բանակի կողմից Սարակիբ բնակավայրի տարածքում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել և «ոչնչացրել թիրախներն Իդլիբ նահանգում»: Նախարարությունը նաև ընդգծել է, որ սիրիական զորքերը կրակել են՝ չնայած «նախապես տեղեկացվել են եղել թուրքական զորքերի դիրքերի մասին»:

8608 | 0
Facebook