Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. պարզաբանում է մասնագետը

12:40, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. պարզաբանում է մասնագետը

Բուժման ի՞նչ տարբերակներ կան կորոնավիրուսի դեմ, մեր երկիրը պատրա՞ստ է դրան հարցին՝ այսօր հրավիրված ասուլիսում Առողջապահության նախարարության մասնագետները նշեցին, որ այս պահին կլինիկական ուղենիշներն են մշակվում, ըստ որի բուժաշխատողներին կտրամադրվի տեղեկատվություն, թե ինչպես պետք է իրականացվի այդ բուժումը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատական է տրվել Հայաստանում բժշկասանիտարական կանոնների ներդրման ուղղությամբ և բավականին բարձր է գնահատվել պատրաստվածությունը: Հուսով ենք, որ շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանքների արդյունքում կկարողանանք դիմակայել վիրուսի տարածմանը մեր երկրում»,- ասաց ԱՆ փոխնախարար Լենա Անուշյանը:

Հարցին՝ մենք առևտրային կապի մեջ ենք Թուրքիայի հետ, արդյոք վտանգ տեսնո՞ւմ եք, ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն ասաց, որ հագուստի միջոցով փոխանցման որևէ մեխանիզմ գոյություն չունի: «Մարդուց մարդ փոխանցվում է Չինաստանում, բայց այն երկրներում, որտեղից բերովի դեպքեր են արձանագրվել, դեռևս հիվանդության արձանագրում չկա»:

Ինչ վերաբերում է Վրաստանի դեպքին, գլխավոր մասնագետը տեղեկացրեց, որ երեկ հեռախոսակապով զրուցել է Վրաստանում իր գործընկերոջ հետ և վերջինը հերքել է այդ հիվանդության առկայությունն իրենց երկրում: «Ես իր խոսքն եմ հայտարարում հիմա. նա ասաց, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում»:

5465 | 0
Facebook