Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթոնի հուշերը՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ Թրամփի տեսակետի մասին․ #NewYorkTimes

18:50, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
Բոլթոնի հուշերը՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ Թրամփի տեսակետի մասին․ #NewYorkTimes

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի օգոստոսին նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին հայտնել է, որ ցանկանում է շարունակել սառեցնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը, քանի դեռ ուկրաինական իշխանությունները նրան չեն օգնել Բայդենի և այլ դեմոկրատների հարցով հետաքննություն անցկացնելու գործով: Այս մասին նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ներկայացրել է իր նոր գրքում, որը վերաբերվում է Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնությանը: Այս տեղեկությունը տպագրել է New York Times թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
     Ինչպես նշում է NYT-ը, գիրքն «ուրվագծում է» այն, ինչ կարող էր հաղորդել Բոլթոնը Սենատին իմփիչմենթի լսումներին մասնակցելու դեպքում: Սպիտակ տան նախկին պաշտոնատար անձն արդեն համաձայնել է մասնակցել լսուներին, իսկ նախագահը պնդում է, որ Բոլթոնի հրապարակային տեսքը կարող է սպառնալիք լինել ազգային անվտանգությանը: Միևնույն ժամանակ, թերթը հավելում է, որ վերջին շաբաթների ընթացքում Բոլթոնն իր ձեռագրերը ներկայացրել է մտերիմ գործընկերներին, ինչպես նաև պատճենն ուղարկել է Սպիտակ տուն, որը նախկին և ներկա պաշտոնյաների համար նման դեպքերում ստանդարտ ստուգման կարգ է: Վաշինգթոնն իրավունք ունի հետաձգել կամ չեղյալ համարել ամբողջ գրքի կամ գրքի որոշ հատվածների տպագրումը:

6992 | 0
Facebook