Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շոկի մեջ եմ». Նիկոլ Փաշինյան

19:55, կիրակի, 26 հունվարի, 2020 թ.
«Շոկի մեջ եմ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն, ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին՝ այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցներն արդեն հրապարակային դրսևորվում են։ Բայց ինչպես ասել եմ՝ բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։ Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս և ձեռքի հետ կլուծենք»։

14082 | 3
Facebook