Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլի նահանջը բացահայտեց երկու բան». Վահան Բաբայան

04:10, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
«Նիկոլի նահանջը բացահայտեց երկու բան». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպանդանոցի հարցով Նիկոլի նահանջը բացահայտեց երկու բան`

1. Կառավարությունը չունի ծրագիր և չի տիրապետում իրավիճակին, դիլետանտ չինովնիկները, որոնք շատ հեռու են գյուղից գյուղի ու գյուղացու վերաբերյալ անհեռանկար և սխալ որոշումներ են կայացնում առանց գյուղացու հետ քննարկելու:

2. Ժողովուրդը, եթե հանդես գա, փողոց փակի, միտինգ անի, բոլոր ռեֆորմներն էլ կարող են չեղարկվել:

Այստեղ, սակյան, արդարության համար նշենք, որ սա ժամանակավոր նահանջ է, և իրենք սա անցկացնելու են, ինչի արդյունքում փոքրերը կհրաժարվեն անասնապահությունից, իսկ մեծերը կլանվելու են ավելի մեծերի կողմից` ստեղծելով նոր մենաշնորհ այս ոլորտում, դե իսկ քաղաքացին էլ իրոք 6 ամսից կարող է մսին «կակա» ասել»:

8054 | 0
Facebook