Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ՝ մսավաճառների և մարզպետի հետ հանդիպմանը

20:00, երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
Լարված իրավիճակ՝ մսավաճառների և մարզպետի հետ հանդիպմանը

Արարատի մարզպետարանի դիմաց հավաքված անասնապահներն այժմ հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Ներկա է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նշենք, որ առավոտյան ցուցարարները փակել էին փողոցները. մարզպետի հորդորով սկսվեցին քննարկումները՝ հարցին լուծում գտնելու համար:

Քննարկման ընթացքում իրավիճակը լարվեց, մսավաճառներն ու անասնապահները թույլ չէին տալիս, որ մարզպետն ու պատգամավորը խոսեն՝ նշելով որ խնդիրը «պարտադիր» սկզբունքի մեջ է, որ վերջիններս անասունները պետք է մորթեն միայն սպանդանոցներում:

«Մենք առաջարկում ենք, որ ժամանակ տրամադրվի, որ խնդիրները քննարկվեն ձեզ հետ, լինեն հանրային քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում հասկանանք՝ խնդիրները որոնք են, լուծումները իրար հետ գտնենք: Մենք առաջարկել ենք կառավարությանը, որ ժամանակ տրամադրի, և մենք հասկանանք՝ պետք ա, թե պետք չի»,- ներկաներին ասաց պատգամավոր Բաքոյանը: Նրա առաջարկը ներկաների կողմից ողջունվեց:

Պատգամավորի խոսքով՝ երկրորդ առաջարկը կառավարությանը եղել է շարժական սպանդանոցների մասին, երրորդը՝ սպանդանոցների կառուցման սուբսիդավորման, չորրոդը՝ եթե համայնքները ունենան սպանդանոցներ, դրանք հետագայում հանձնվեն մասնավորին:

| | |
2530 | 0
Facebook