Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

13 տարի առաջ այս օրը թիկունքից արձակված գնդակից սպանվեց Հրանտ Դինքը

15:30, կիրակի, 19 հունվարի, 2020 թ.
13 տարի առաջ այս օրը թիկունքից արձակված գնդակից սպանվեց Հրանտ Դինքը

Հունվարի 19-ին լրանում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր հայազգի Հրանտ Դինքի դավադիր սպանության 13-րդ տարելիցը:

Դինքն հայերը վաղուց ապրում են վախի մթնոլորտում: Նա լրագրող էր մի երկրում, որտեղ ազատամիտ լրագրողները հետապնդվում ու հալածվում են: Եվ որպես խաղաղության մարտիկ` նա հալածվում էր ազգայնականների կողմից:

Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ: Մեծացել է Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ Ռաքել Դինքի հետ միասին:

Դինքը, ինչպես և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանության մասին, քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածով դատապարտվել է 6 ամսյա ազատազրկման:

Նա հետապնդումների է ենթարկվել հատկապես իսլամացված և ծպտյալ հայերի մասին հրապարակումների պատճառով: Հատկապես աղմկահարույց էր Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի հայկական ծագման մասին բացահայտումը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս: Դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության աշխատակիցներ:

| | |
3350 | 0
Facebook