Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց՝ Հանրապետության հրապարակում

19:30, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց՝ Հանրապետության հրապարակում

2020թ. հունվարի 16-ից Երևան քաղաքի Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի հատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում՝

Ամիրյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի <<հետիոտնային կանչի>> ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

7713 | 0
Facebook