Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է Իրանում երկու հրթիռներով խոցված #Boeing-ի նոր տեսանյութը․ #TheNewYorkTimes

10:15, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
Հրապարակվել է Իրանում երկու հրթիռներով խոցված #Boeing-ի նոր տեսանյութը․ #TheNewYorkTimes

The New York Times-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է այն պահը, երբ երկու հրթիռ հարվածում են Թեհրանի օդանավակայանից դուրս եկած «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-800 ինքնաթիռին, որը կործանվել էր հունվարի 8-ին: Հրապարակման համաձայն, տեսանյութը ներբեռնվել է Իրանում օգտագործվող հոսթինիգի միջոցով: Թերթը գրում է, որ տեսանյութը նկարահանվել է տանիքում ամրացված տեսախցիկի կողմից, որը տեղադրված է Բիդկանե գյուղի մերձակայքում (գտնվում է Թեհրանի արվարձանում):

Տեսանյութում երևում է, թե ինչպես է առաջին հրթիռն արձակվում ինքնաթիռի ուղղությամբ: Մոտ 30 վայրկյան հետո արձակվում է երկրորդ հրթիռը: Հրթիռներից ոչ մեկն անմիջապես ինքնաթիռին չեն խոցել: Ըստ տեսանյութի՝ երկրորդ հրթիռի հարվածելուց հետո ինքնաթիռը մնում է օդում մոտ մեկ րոպե, որից հետո սկսում է այրվել և ընկնել:

Հրապարակվել է Իրանում երկու հրթիռներով խոցված #Boeing-ի նոր տեսանյութը․ #TheNewYorkTimes
15223 | 0
Facebook