Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

16:40, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Մարիաննա Մխիթարյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
     Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը»:

7776 | 1
Facebook