Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Թոխմախի Մհերի գիծը «դաբրո» է ստացել և Սարի թաղից հեռացրել 13 համարի երթուղին

16:25, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Թոխմախի Մհերի գիծը «դաբրո» է ստացել և Սարի թաղից հեռացրել 13 համարի երթուղին

Սարի թաղը սպասարկող 13 համարի ավտոբուսը դադարել է սպասարկել տեղաբնակներին: Ասում են՝ դա վաղուց որոշված էր, քանի որ 9 համարի երթուղու վարորդները մշտապես դժգհում էին, թե 13-ը «խփում է իրենց գործին» և հնարքներ էին մտածում՝ գծից դուրս հանելու համար: Ասում են, որ 13 համարի երթուղու չսպասարկելու հարցը քննարկվել է քաղաքապետարանում: Ասում են նաև, որ 9 համարի ավտոբուսը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), իսկ վերջինն օգտագործում է ունեցած լծակները՝ դարն ապրած ու քայքայված «ՊԱԶ»-երը շահագործումից չհանելու համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
38372 | 2
Facebook