Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին չի բացառում ուկրաինական ինքնաթիռի հրթիռակոծման վարկածը

13:45, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Զելենսկին չի բացառում ուկրաինական ինքնաթիռի հրթիռակոծման վարկածը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վարկածներից մեկը համարում է հրթիռայինը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Նա շեշտել է, որ ուկրաինական կողմի հիմնական նպատակը ճշմարտությունը պարզելն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղևորատար ինքնաթիռի կործանման հետաքննությանը մասնակցելու համար Իրան են ժամանել ուկրաինացի մասնագետներ, ովքեր որոնելու են հրթիռային բեկորներ:

5171 | 0
Facebook