Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու». վարչապետ

11:30, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու». վարչապետ

«Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել: Չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել: Մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել հնարավոր բոլոր պայմանները: Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու: Էդ մարդը պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը, օգնի կառավարությանը՝ օգնել իրեն՝ առնվազն վեր կենալ բազմոցից: Իսկ երկարաժակետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է: Հնարավոր չէ առանց կրթության, հմտության լավ ապրել»,- Կառավարության այս տարվա առաջին նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կրթություն ասելով նկատի ունեմ ոչ միայն նախնական, բարձրագույն, կամ հետբուհական կրթությունը, այլև՝ ամենօրյա»: Կառավարության ղեկավարը նշեց, որ 2020 թվականը պետք է սկսել այս ձևակերպումներով:

Կառավարության նիստ 09.01.2020թ.
10542 | 0
Facebook