Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

16:20, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
Ստամբուլում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Հանդիպմանը ներկա են միայն թարգմանիչները։ Բանակցությունները տեղի են ունենում ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով:

Կրեմլի մամուլի ծառայությունը նախապես հաղորդել է, որ Պուտինը նախատեսում է Էրդողանի հետ քննարկել ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացումը և միջազգային խնդիրները, ներառյալ իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել սիրիական Իդլիբում խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերը, Սիրիայում պատերազմի ռուս-թուրքական հուշագրի իրականացման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Լիբիայում ստեղծված իրավիճակը:

Բանակցություններից հետո նախագահները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական բացման արարողությանը։

8449 | 0
Facebook