Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոսկու և պալադիումի գները նոր ռեկորդ են սահմանել. #Bloomberg

14:00, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Ոսկու և պալադիումի գները նոր ռեկորդ են սահմանել. #Bloomberg

Այսօր ոսկու համաշխարհային գինը նոր ռեկորդ է սահմանել՝ հատելով 2013-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշը: Սակարկությունների ընթացքում այն հասել է մինչև 1.588,13 դոլարի մեկ ունցիայի համար: Պալադիումի գինը հասել է իր պատմական ռեկորդին՝ հատելով 2030,28 դոլարը՝ մեկ ունցիայի համար:
     Ներկա դրությամբ ոսկու գինը մեկ ունցիայի համար կազմում է 1,561,21 դոլար, պալադիումի գինը՝ 2,025,054 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց, երբ հունվարի 3-ին սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։

10804 | 0
Facebook