Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը կինովարձույթում ռեկորդ է գրանցել

21:45, երկուշաբթի, 06 հունվարի, 2020 թ.
«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը կինովարձույթում ռեկորդ է գրանցել

Walt Disney Animation Studios-ի՝ 2019 թվականին թողարկած «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը կինովարձույթում հավաքել է 1325 միլիարդ դոլար, ինչը համաշխարհային անիմացիայի պատմության ամենաբարձր ցուցանիշն է: Boxofficemojo պորտալի վիճակագրության համաձայն՝ սա համաշխարհային ռեկորդ է: Ավելի վաղ նման ռեկորդ էր սահմանել «Սուպեր ընտանիք» անիմացիոն մուլտֆիլմի երկրորդ մասը, որը վաստակել էր 1243 միլիարդ դոլար, իսկ «Սառցե սիրտը» մուլտֆիլմի առաջին մասը վաստակել էր 1281 միլիարդ դոլար:
     Մուլտֆիլմի առաջին մասը մեծ էկրան էր բարձրացել 6 տարի առաջ, որը Walt Disney Animation Studios-ի վեցերորդ կինոնախագծն էր:

Գումարի մեծ մասը մուլտֆիլմը հավաքել է միջազգային վարձույթում:
     Նաև մուլտֆիլմը զբաղեցրել է երրորդ տեղը նախորդ տարվա ամենահաջողված կինոնախագծերի վարկանիշային աղյուսակում՝ առաջ անցնելով «Վրիժառուներ. խաղի վերջ» ֆիլմից:

36295 | 0
Facebook