Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մթերքներ, որ կառողջացնեն մազերը

18:45, կիրակի, 05 հունվարի, 2020 թ.
Մթերքներ, որ կառողջացնեն մազերը

Ձմռան ընթացքում ուժից ընկած մազերը վերականգնեք սննդի միջոցով: Տավարի և հորթի լյարդը կարգավորում է տեստոստերոնի արտադրությունը, որի ֆունկցիայի խանգարումից առաջանում է ճաղատություն: Սննդաբանները խորհուրդ են տալիս հատկապես 40 տարեկանից հետո ամեն շաբաթ օգտագործել շոգեխաշած կամ տապակած լյարդ:

Բանանը, ինչպես նաև գարեջուրը, չամիչը, վարսակը հարուստ են կրեմնիումով, որի պակասից մազերը բարակում են, կորցնում ուժն ու փայլը: Երկու շաբաթը մեկ կարելի է մազերին դնել գարեջրի դիմակ. որակյալ, չզտված մեկ բաժակ գարեջրով թրջել մազերը, դնել պոլիէթիլենային գլխարկ, պահել մեկ ժամ, հետո լվանալ տաք ջրով:

Մուգ կանաչ գույն ունեցող բանջարեղենները (սպանախը, թրթնջուկը, բրոկոլին) հարուստ են մագնիումով և վիտամին K-ով, որոնք կարգավորում են մաշկային ճարպի արտադրությունը: Կարևոր է նաև շաբաթական գոնե մի քանի անգամ ուտել գազար և կանաչ սոխ:

Ծովամթերքները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որն օգնում է թեփի դեմ պայքարում և բարելավում է գլխամաշկը:

Ձիթապտղի, քունջութի յուղը պարունակում են ոչ միայն վիտամին E, այլև օլեինային և լիոլային թթուներ, որոնք ապահովում են մազերի փայլն ու ուժը:

7172 | 1
Facebook