Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

22:35, ուրբաթ, 03 հունվարի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ․ «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:
     Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- նշված է հայտարարության մեջ:

8266 | 0
Facebook